
Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ չի փոխվել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում РИА Новости-ին տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն հունիսի 7-ին, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մեր դիրքորոշումը, և այդ դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել», – ասել է նա։
Ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանի ընտրություններից առաջ ներքաղաքական լարվածության սրումը չպետք է վնասի Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններին։