ԱՄՆ-ում դպրոցական ավարտական հանդեսի ժամանակ հնչած կրակոցներից մարդ է զոհվել․ CBS

Կալիֆոռնիա նահանգի Ֆեյրֆիլդ քաղաքում դպրոցական ավարտական հանդեսի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։

Մանրամասնվում է, որ կրակոցները հնչել են անմիջապես ավարտական երեկոյի հանդիսավոր արարողության ավարտից հետո։ Զոհվածի և վիրավորների տարիքն ու սեռը դեռևս չեն հանրայնացվում։

Ոստիկանությունը որոնում է ենթադրյալ հարձակվողին. դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *