
«Այսօր ինչ կատարվում է՝ մարդկանց ծեծել, բռնության ենթարկել, ում որ խփում են, բրթբրթում են, քաշքշում են, խանգարում են ակցիա անել և այլն, այս բռնությունների համար Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու»,- Կառավարության մոտ այսօրվա քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Բոլոր բռնություն կիրառողները պետք է կալանավորված լինեին, բայց այդպես չէ։ Պատժի անխուսափելիությունը պետք է անպայման տեղ հասնի, այսօր ընտրովի արդարարդատություն է, երբ խոսքը իրենց է վերաբերում՝ արագ արձագանք կա, բայց եթե ընդդիամդիր ակտիվիստի մասին է՝ ամիսներով քննում են, կամեռաներ են ման գալիս, որ իմանան ով ա, դեմքը ճշտեն, մինչև էդ գործը քնեցնեն, փակեն, ծածակադմփոց անեն»,- նշել է Մարուքյանը և հավելել․ «Խստիվ դատապարտում ենք և պահանջում ենք այս վայրագությունների գլխավոր պատասխանատու Նիկոլ Փաշինյանին հավաքի այս ամեն ինչն իրա տեղը»։