Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան 300–հազարական դրամ սոցիալական աջակցություն

Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։

Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 20-ը ներառյալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *