«Արքայական» ակումբը կկնքի «4+1» ձևաչափով աշխատանքային պայմանագիր


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացահայտել է թիմի առաջին ամառային տրանսֆերը, որը կիրագործվի այն դեպքում, եթե ինքը վերընտրվի ակումբի ղեկավարի պաշտոնում։ ​Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ՝ Պերեսի վերընտրվելուց հետո «սերուցքայինների» առաջին ձեռքբերումը կլինի անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն։ ​Շրջանառվող լուրերի համաձայն՝ սպասվում է, որ «արքայական» ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ կկնքի «4+1» ձևաչափով աշխատանքային պայմանագիր։

​Նշենք, որ ավարտված մրցաշրջանում 27-ամյա Կոնատեն մերսիսայդյան ակումբի կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Ֆրանսիացին պաշտպանում էր «կարմիրների» գույները 2021 թվականից, իսկ մինչ այդ մեծահասակների մակարդակում հանդես է եկել գերմանական «Լայպցիգում» և ֆրանսիական «Սոշոյում»։ ​Հավելենք նաև, որ պաշտպանն ընդգրկված է Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու աշխարհի 2026 թվականի առաջնությանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *