Արթիկում քաղաքացուն ծեծողի քույրը ԸԸՀ անդամ է

Արթիկի 33/8 ընտրատեղամասի նախագահ Նվարդ Ղուկասյանը մեր տեղեկություններով դիմել է Արթիկի Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որպեսզի նույն ընտրատեղամասի քարտուղար Լիլիթ Գալստյանին զրկեն քարտուղարի պաշտոնից։ Բանն այն է, որ ՔՊ-ական Լիլիթ Գալստյանն ակտիվորեն մասնակցում է ընտրությունների քարոզարշավին, ինչն օրենքով արգելված է։ Այսօր տեղի է ունեցել ԸԸՀ նիստ, որի ժամանակ հանձնաժողովը սահմանափակվել է Գալստյանին զգուշացում տալով։ ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նման բողոքները գնում են ոչ թե ԿԸՀ, այլ քննվում են Ընտրատարածքային հանձնաժողովում։

Նշենք, որ Լիլիթ Գալստյանը 2 օր առաջ Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչ Հակոբ Հարությունյանին ծեծի ենթարկած Սիփան Գրիգորյանի քույրն է, իսկ հանձնաժողովի նախագահ Նվարդ Ղուկասյանը՝ Հակոբ Հարությունյանի կինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *