Պաշտոնական. Նոան հայտնեց իր պատմության լավագույն ռմբարկուի հեռանալու մասին

Երևանի «Նոան» պաշտոնապես հայտարարեց բրազիլացի հարձակվող Մաթեուս Այաշի հեռանալու մասին: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և համագործակցությունը չի երկարաձգվել։

Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«Շնորհակալ ենք քեզ կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայի ընթացքում», — նշված է «Նոայի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բրազիլացի կենտրոնական հարձակվողը երևանյան ակումբին էր միացել 2024 թվականի հունիսի 30-ին: Այս ընթացքում նա «Նոայի» մարզաշապիկով անցկացրել է 77 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Խփած գնդակների քանակով Այաշը հանդիսանում է ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *