Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

Դատարանն այսօր Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի, սակայն Սրբազանը դատարանում հայտարարել է, որ չի ընդունում այս որոշումը։

Բագրատ սրբազանի համար տնային կալանք սահմանելուց հետո դահլիճը վանկարկել է «Ազատությո՛ւն»։

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին ու նրա աջակիցներին մեղադրում են իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստելու համար: Պաշտպանական կողմն ու Բագրատ սրբազանը մեղադրանքները որակում են բացարձակ կեղծ ու շինծու:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *