Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը կրկին նվազել է․ հայտնի է նոր գինը

Սաուդյան «Ալ-Նասրի» 41-ամյա կենտրոնական հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը նվազել է, հաղորդում է հեղինակավոր Transfermarkt պորտալը։

Թարմացված տվյալների համաձայն՝ պորտուգալացի աստղային ռմբարկուի տրանսֆերային արժեքը 12 միլիոն եվրոյից նվազել է մինչև 10 միլիոնի։ Հատկանշական է, որ 10 միլիոն եվրո Կրիշտիանուն արժեր իր պրոֆեսիոնալ կարիերայի արշալույսին՝ հեռավոր 2003 թվականին։

Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ավարտված մրցաշրջանում պորտուգալացին թիմի հետ միասին հռչակվել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն։

Հավելենք նաև, որ անվանի հարձակվողն ընդգրկված է Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու աշխարհի 2026 թվականի առաջնությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *