
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից իր խոսքն ասելուց հետո: Իր խոսքում նա խնդրեց բոլորին գնալ ընտրության: «Ինչ վերաբերում է բանավեճի ֆորմատին, այն արդյունավետ չէ և ինչպես նախորդ երկուսը ցույց են տվել, այն վերածվում է ՔՊ-ի բենեֆիսի` բալագանի տարրերով: Այնինչ ես համոզված եմ, որ այստեղ ընդդիմության յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է դեմառդեմ բանավեճի ժամանակ, ինչպես Արթուր Օսիպյանն ասաց, բմբլահան անել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Մարությանն ու Փաշինյանին հրավիրեց դեմառդեմ բանավեճի ապա ցուցադրաբար հեռացավ բանավեճի դահլիճից: