
«Դուք էլի խոսում եք մարդկանց նստեցնելու, սահմանափակելու մասին: Հայերի′ն նստեցնելու մասին, հայերի′ն ցավ պատճառելու մասին: Այնինչ պետք է խոսենք հայերին միավորելու մասին, մենք բոլորս ձեզնից զատ, պետք է խոսենք, հայերին միավորելու, բազմամիլիարդանոց հայկական կապիտալը, տաղանդավոր ուղեղները միավորելու մասին: Լույսից եք խոսում, Սամվել Կարապետյանը «Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցել է ռեկորդային գումար` 70 միլիոն ամերիկյան դոլար»,- դիմելով ՔՊ-ական առաջնորդ Նիկոլ Փաշինյանին` ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջին համար Նարեկ Կարապետյանը: