ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտարարել է, որ «իսկապես հրաշալի կլիներ, եթե Լիբանանում խաղաղություն տիրեր»։
«Լիբանանը երկար տարիներ ենթարկվել է հարձակումների և միշտ եղել է աուտսայդերի կարգավիճակում, և իսկապես հրաշալի կլիներ, եթե դա կարողանար ավարտվել», – ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ իրավիճակը քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ։
«Եվ ես կարծում եմ, որ առաջընթաց է գրանցվել», – ասել է նա։