Պատիվ կլիներ հանդիպել Իրանի առաջնորդի հետ․ Թրամփը զարմացնում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ հանդիպման հնարավորությունը, եթե համաձայնության հասնեն։

Նա նշել է, որ ինքը չէր ցանկանա նման հանդիպում, չնայած որ «պատիվ կլիներ»։

«Ես չեմ ուզում հանդիպել, բայց եթե հանդիպեի, պատիվ կլիներ։ Ես կցանկանայի տեսնել, թե արդյոք կարող ենք համաձայնության գալ, բայց եթե համաձայնության գանք, գուցե հանդիպեմ նրա հետ», – ասել է նա։

Թրամփը հավելել է, որ իրեն չի համարում Իրանի առաջնորդի «սիրելի մարդը», բայց նրան անվանել է «պրոֆեսիոնալ» և ընդգծել, որ նա «լավ համբավ» ունի որոշ շրջանակներում։

Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնը ստանձնել է իր հոր՝ այաթոլլա Ալի Խամենեիի՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվելուց հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *