«Թաթոյանը վատ իրավիճակում էր գտնվում, Մարուքյանի պահվածքը բացասական էր». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Թաթոյանը վատ իրավիճակում էր գտնվում, Մարուքյանի պահվածքը բացասական էր». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք է հայտնել երեկ տեղի ունեցած բանավեճի վերաբերյալ: «Նարեկ Կարապետյանին շատ խղճով եմ վերաբերվում, որովհետև ակնհայտ է՝ տղան չի հասկանում՝ որտեղ է հայտնվել: Հանդիսանալով այդ ընտանիքի ամենալավ հայերեն խոսացող անձնավորությունը, իր վրա է վերցրել ամբողջ ծանր բեռը՝ կրկնելու՝ 300 հազար ադրբեջանցու թեզն ու ձև անել, որ բոլորն իրեն հավատում են: Էդմոն Մարուքյանն իրեն շատ վատ պահեց. պահվածքը բացասական էր: Արման Թաթոյանն ակնհայտ վատ իրավիճակում էր գտնվում, ինչի մասին խոսում էր իր անընդհատ բանավեճը հաղորդավարների հետ, ինչպես նաև, իմ ընկալմամբ, պայմանավորված հարցուպատասխանը Նարեկ Կարապետյանի հետ»,- մասնավորապես նշել է նա՝ խոսելով նաև մյուս քաղաքական գործիչների մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *