
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ուրսուլա Ֆոն Դեր Լյաենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, թե ԵՄ-ն 50 միլիոն եվրո հրատապ օգնություն կտա Հայաստանին՝ ՌԴ սանկցիաների դեմ: Ինչ խոսք, Փաշինյանը հիանալի է խաղարկում իրավիճակը: Նախ հեռախոսազրույց Պուտինի հետ՝ ծննդյան տարեդարձի առիթով, շնորհակալություն Պուտինին՝ աջակցության համար, ու այդ ամենը փաստորեն 50 միլիոն եվրոյով վաճառել տիկին Ուրսուլային:
Իսկապես վարպետություն է՝ «արեւելյան առեւտրականի» վարպետություն:
Իսկ երկուսը միասին՝ Ռուսաստանի ու Եվրոմիության հարցերը, Նիկոլ Փաշինյանը հակադիր խաղով փորձում է վաճառել Հայաստանի քաղաքացիներին:
Կստացվի՞, թե՞ ոչ: Սա է իհարկե գլխավոր հարցերից մեկը, որի պատասխանը պարզ կլինի հունիսի 7-ին»: