«ՌԴ-ի և ԵՄ-ի հարցերը Նիկոլ Փաշինյանը հակադիր խաղով փորձում է վաճառել ՀՀ քաղաքացիներին»․ Հակոբ Բադալյան

«ՌԴ-ի և ԵՄ-ի հարցերը Նիկոլ Փաշինյանը հակադիր խաղով փորձում է վաճառել ՀՀ քաղաքացիներին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ուրսուլա Ֆոն Դեր Լյաենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, թե ԵՄ-ն 50 միլիոն եվրո հրատապ օգնություն կտա Հայաստանին՝ ՌԴ սանկցիաների դեմ: Ինչ խոսք, Փաշինյանը հիանալի է խաղարկում իրավիճակը: Նախ հեռախոսազրույց Պուտինի հետ՝ ծննդյան տարեդարձի առիթով, շնորհակալություն Պուտինին՝ աջակցության համար, ու այդ ամենը փաստորեն 50 միլիոն եվրոյով վաճառել տիկին Ուրսուլային:

Իսկապես վարպետություն է՝ «արեւելյան առեւտրականի» վարպետություն:

Իսկ երկուսը միասին՝ Ռուսաստանի ու Եվրոմիության հարցերը, Նիկոլ Փաշինյանը հակադիր խաղով փորձում է վաճառել Հայաստանի քաղաքացիներին:

Կստացվի՞, թե՞ ոչ: Սա է իհարկե գլխավոր հարցերից մեկը, որի պատասխանը պարզ կլինի հունիսի 7-ին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *