Ես թիրախավորում եմ ու թիրախավորելու եմ բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք չեն ներկայացնում, թե որտեղից են ֆինանսավորվում:
Այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է թիրախավորում լրատվամիջոցներին:
Ճեպազրույցը լարվեց, երբ լրագրողներից մեկը միջամտեց՝ «Ձեր մայրը խմբագիր է եղել, գոնե ձեր մոր հիշատակը հարգեք»:
«Ձեզ դաստիարակված պահեք, որևէ դաստիարակված մարդ չէր կարող դիմացինին ասել՝ հարգեք ձեր մոր հիշատակը: Ցավում եմ, որ մայրս ձեզ լավ չի դաստիարակել: Բայց ինձ լավ է դաստիարակել», – լրագրողին պատասխանեց Ռուբինյանը:
Լրագրողներից մի քանիսը նույնիսկ առաջարկեցին դադարեցնել ճեպազրույցը, քանի որ Ռուբինյանն ակնհայտ թիրախավորում էր լրագրողներին:
«Եթե որևէ մեկը ցանկանում է հեռանալ, ազատ է», – ասաց Ռուբինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: