Րաֆֆու անվան 36 դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ այսօր ՔՊ-ի հավաքին. «Միասնության թևեր»

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ` ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։ Այս մասին ահազանգեր են ստացվել «Միասնության թևեր»։

«Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում։ 

Պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցներին, ուսուցիչներին, բուժաշխատողներին կամ այլ քաղաքացիների որևէ քաղաքական միջոցառման մասնակցելու պարտադրանքը օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է»,– նշել է Թաթոյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *