
Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մշակել են Հորմուզի նեղուցը բացելու բազմազգ գործողության պլան։ Այն կգործարկվի այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը նավագնացության վերականգնման մասին համաձայնության հասնեն։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հաղորդման, նավագնացությունը Պարսից ծոցում համարյա դադարել է ամերիկա-իրանական հակամարտությամբ պայմանավորված։ Ընացող կարգավորման բանակցությունների մաս է կազմում նաեւ նավագնացության վերականգնման հարցը։