Ընտրության նախօրեին նոր քրգործե՞ր կլինեն․ Դատախազությունն «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների մասով դիմել է ԿԸՀ

Դատախազությունը ԿԸՀ դիմումներ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Այս մասին ABC Media-ն տեղեկացավ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում հրապարակված ծանուցումներից։

Ըստ այդ ծանուցումների՝ հայտեր են ներկայացվել ընդդեմ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության 6 թեկնածուի՝ Արթուր Աբրահամյանի, Աշոտ Սահակյանի, Սուսան Բադոյանի, Վահե Եղիազարյանի, Հայկ Ավագյանի, Վահե Թավաքալյանի նկատմամբ։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *