Կեսգիշերին Հայաստանում սկսվել է այսպես կոչված «լռության օրը», երբ երկրում արգելվում է ցանկացած քարոզչություն պետական իշխանության բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի ընտրություններում։
Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն առաջիկա կիրակի։ Ընտրվելու է առնվազն 105 պատգամավոր, եթե օրենսդրության առանձնահատկության պատճառով չգործեն այս կամ այն ուժերին լրացուցիչ մանդատներ տրամադրելու նորմեր։ Հայաստանի խորհրդարանն ընտրվում է համամասնական համակարգով, այսինքն՝ միայն կուսակցական ցուցակներով։ Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովում տեղերի համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 կուսակցական դաշինք։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար կազմում է 4, իսկ դաշինքների համար՝ 8 տոկոս։