
Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարությանը։
«Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը օդային հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին՝ ի պատասխան Սիրիկ և Ղեշմ կղզիների վրա ԱՄՆ-ի հարձակման», – ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն նաև հաղորդել է Հորմուզի նեղուցն առանց թույլտվության հատելու փորձ կատարած չորս տանկերների վրա հարձակման մասին։