Այնպիսի տպավորություն է, թե իբր Իրանն է օկուպացրել Լիբանանի տարածքի մեկ հնգերորդը․ Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է Լիբանանի նախագահին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում արձագանքել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի մեղադրանքին, ով CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Թեհրանն իր երկիրն օգտագործում է որպես «մանրադրամ»։

«Պարոն Աունի մեկնաբանություններից այնպիսի տպավորություն է, թե իբր Իրանն է օկուպացրել Լիբանանի տարածքի մեկ հնգերորդը, տեղահանել լիբանանցիների մեկ չորրորդին և ամեն օր ռմբակոծում սեփական երկիրը։

Եթե Լիբանանն Իրանի համար մանրադրամ լիներ, մենք վաղուց արդեն գործարքի գնացած կլինեինք։ Փրկե՛ք Լիբանանը ձեր իրական թշնամուց, պարոն Նախագահ»,- նշել է Աբբաս Արաղչին։

Հիշեցնենք, որ իսրայելական զորքերը շարունակում են առաջխաղացում գրանցել դեպի Լիբանանի հարավի խորքերը։ Վերջերս նրանք գրավել են ռազնավարական բարձունք հանդիսացող միջնադարյան Բոֆոր բերդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *