Շաբաթ առավոտյան Սանկտ Պետերբուրգը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Հունիսի 6-ի առավոտյան Պետերբուրգը ենթարկվել է ռազմական նշանակության անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ ՀՕՊ միջոցները գործում են», — գրել է նա «Մաքս»-ում։
Բեգլովը նաև խնդրել է Պետերբուրգի բնակիչներին մնալ տանը և դուրս չգալ փողոց։