
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիսիանի Անգեղակոթ գյուղում կառուցվող դպրոցի շենքի վրա աշխատել են Իրանից հրավիրված բանվորներ, որոնց աշխատավարձը’ 22 մլն դրամի չափով չի վճարվել։
27 իրանցիներ դադարեցրել են աշխատանքը և այժմ գնում են Սիսիանի ոստիկանություն՝ բողոքելու «Էկո բիլդինգ» ընկերության դեմ, որը, ըստ իրենց, շահագործել է իրենց ու հրաժարվում է վճարել իրենց փողերը։
Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը»։