«Երևանը Կիևին հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարությունների համար». Գալուզին

«Երևանը Կիևին հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարությունների համար». Գալուզին

Վլադիմիր Զելենսկիին հարթակ տրամադրելով՝ Երևանը թույլ է տվել, որ Կիևը իր տարածքն օգտագործի հակառուսական հայտարարությունների համար, հաղորդում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին։

«Գալուզինի խոսքով՝ այս դրվագը տեղավորվում է Հայաստանի և Եվրամիության ընդհանուր մերձեցման գործընթացի մեջ։ Երևանը, Զելենսկիին հարթակ տրամադրելով, փաստորեն թույլ տվեց Կիևին օգտագործել Հայաստանի տարածքը հակառուսական հայտարարությունների համար», – գրում է «Իզվեստիան»։

Զելենսկին մասնակցել էր Երևանում մայիսի 4-5-ը կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *