Ստեփանավանում եւ հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։ Կարկուտի չափն այնքան մեծ է եղել, որ ոչ միայն ցանքատարածություններն ու այգիներն են վնասվել, այլեւ ավտոմեքենաները։

Արմանիս բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Անտոնյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտի հասցրած վնասը չափազանց մեծ է, այժմ  վնասների չափերն են փորձում պարզել, որպեսզի ներկայացնեն մարզպետարան։

Կարկուտից մեծ վնասներ են կրել Ուրասար, Արմանիս գյուղերը, Ստեփանավան քաղաքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *