ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին` ապրիլի 13-ին, հայտարարել է, որ Վաշինգտոնը կապահովի Իրանի միջուկային ծրագրի լիակատար վերացումը կամ ուժի, կամ բանակցությունների միջոցով։ Նա այս հայտարարությունն անում է բանակցություններում ստեղծված փակուղու ֆոնին։ «Իրանը չի ունենա միջուկային զենք, եւ մենք կվերադարձնենք այդ միջուկային «փոշին»։ Մենք այն կվերադարձնենք. կամ կստանանք նրանցից, կամ էլ կվերցնենք այն», – ասել է նա լրագրողներին Օվալաձեւ աշխատասենյակի մուտքի մոտ։
Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ վարչակարգի արագ քայքայման շուրջ հաշվարկները չեն արդարացել։ «Թշնամիների մոլորությունը, թե երկիրը արագ կփլուզվի, փարատվել է վերջին ավելի քան քառասուն օրերի ընթացքում իրանցի ժողովրդի դիմադրության ու տոկունության շնորհիվ։ Քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ հայտարարությունները ոչ թե ուժի, այլ անզորության նշան են»,- ասել է նա։
Այս պայմաններում ԵՄ-ն չի հասկանում ԱՄՆ գործողությունները Հորմուզի նեղու-ում։ Այս մասին էլ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նա կոչ է արել հակամարտության դիվանագիտական լուծում գտնել «փոխադարձ հարգանքի հիման վրա»։