Թիվ 33/50 տեղամասային կենտրոնում (Շիրակի մարզ Ջրափի գյուղ), բացակայում է 3-րդ քվեաթերթիկների տրցակը։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Մելոյանը։
«Խնդրում եմ բոլոր ընտրական գործընթացի մասնակիցներին ստուգել քվեաթերթիկների առկայությունը և պատշաճ վիճակը (վնասված են, թե՝ ոչ, պատռվածք առկա է, թե՝ ոչ)»,– գրել է նա։
Այս առնչությամբ ԿԸՀ մամուլի ծառայությունից NEWS.am–ին հայտնեցին. «Շփոթմունք է եղել, մի տեղամաս տարվել է 3–րդ համարի քվեաթերթիկների 2 տրցակ։ Ներկայումս խնդիրը կարգավորված է»։