Ստեփանավանի համայնքապետարանը հունիսի 7-ին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով

Ստեփանավանի համայնքապետարանից տեղեկացնում են​, որ հունիսի 7-ին Ստեփանավանի համայնքապետարանը (այդ թվում՝ օպերատիվ շտաբը) կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով:

«​Տեղատարափ կարկուտի հետևանքով առաջացած վնասների արձանագրման հետ կապված հարցերով կարող եք դիմել համայնքապետարան»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Ստեփանավանում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *