«Հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար է ձերբակալվել». Վահագն Հովակիմյան (տեսանյութ)

«Հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար է ձերբակալվել». Վահագն Հովակիմյան

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ առավոտյան 08:00-ից բոլոր տեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին: «Ժամը 08:00-ի դրությամբ 2005 տեղամասերից 48-ում բացականեր ենք ունեցել, երեք դեպքերում՝ երկու նախագահ ու մեկ քարտուղար է բացակա եղել: ԸՕ-ն հնարավորություն է տալիս, որ եթե ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը բացակայում է, գործընթացը շարունակվում է»,- նշեց նա՝ հավելելով, որ տվյալ նախագահներն ու քարտուղարը գիշերը ձերբակալվել են՝ քրեաիրավական գործընթացով պայմանավորված:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *