Ընտրությանը մասնակցությունը բավական ոգևորիչ է, հայտնի է՝ քանի քաղաքացի է մասնակցել․ Մելոյան

Գոհար Մելոյանը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելիությունը այս ժամի համար բավականին ոգևորիչ է, որը նշանակում է, որ մեր քաղաքացիները շատ շահագրգռված են իրենց ճակատագրով:

Այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 187 917 քաղաքացի, որը վերջին երեսուն րոպեների ընթացքում հայտնի դարձած տվյալ է: Ինչ վերաբերում է խախտումներին, ապա Մելոյանը նշել են, որ դրանք բազմաթիվ են թե՛ բովանդակային, թե՛ տեխնիակական առումով .«Նման խախտումները հուշում են, որ որոշ քաղաքական ուժեր անվստահություն ունեն իրենց հաղթանակի վրա, և ինչն ավելի վտանգավոր է՝ փորձում են քաղաքացու կյանքին միջամտել»:

Մելոյանը նշել է, որ առավոտյան ժամը 07:00-ից մի շարք ընտրատեղամասերում արգելում են իրենց վստահված անձանց մուտքը, եղել են բազմաթիվ ահազանգեր, որ տեխնիկական սարքերը պատշաճ կերպով չեն աշխատում, իսկ որոշ տեղերում արդեն իսկ արձանագրվել են լուսանջատումներ, որոշներում էլ սարքերի տված կենտրոնի կտրոնի վրայի ընտրողի թիվը չի համապատասխանում ցուցակներում առկա իր թվին.«Թվերի անճշտությունը լրջագույն հետևանքներ կարող է ունենալ և այս պահի դրությամբ մեզ համար մտահոգություն է առաջացնում, որ հանարվոր են կողմնակի այլ արհեստական միջամտություններ ևս»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *