Ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանը, «Գրին Գրին» բնապահպանական կազմակերպության հետ համատեղ և ԱԶԲ աջակցությամբ, կանցկացնի շաբաթօրյակ Հրազդանի կիրճում։
«Այս նախաձեռնությունը միայն մաքրապատում չէ։
Մենք կարևորում ենք նաև աղբի տեսակավորումը՝ նվազեցնելով աղբավայր տեղափոխվող թափոնների քանակը և նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը։
Միջոցառման ընթացքում՝
* բնապահպանական մրցույթներ
* Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման հայեցակարգերի ներկայացում
* վերամշակված նյութերից ստեղծված արվեստի գործերի ցուցահանդես:
Միացեք մեզ ապրիլի 18-ին՝ 10:00-ին»,- հայտնում են քաղաքապետարանից: