Ի՞նչ անել, եթե անձնագրի ժամկետն անցել է. ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության կարգը


Քաղաքականություն


Ընտրատեղամաս ներկայանալիս քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող չորս փաստաթղթերից մեկը՝ նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր, ոչ կենսաչափական անձնագիր կամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տրված փոխարինող վկայական, ասուլիսում հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Նրա փոխանցմամբ՝ ընտրողը պետք է քվեարկության գնա վավերական փաստաթղթով, սակայն դրա բացակայության դեպքում թույլատրվում է ընտրությանը մասնակցել նաև ժամկետանց փաստաթղթով։ Այդուհանդերձ, գործում է բացառություն.

«Եթե ընտրողը վերջին 6 ամսում չի ունեցել վավեր փաստաթուղթ, նա ընտրողների ցուցակում չի լինի»,- պարզաբանել է Արմեն Սմբատյանը։

Նման դեպքերում քաղաքացիները ստիպված կլինեն այցելել լիազոր մարմին, վերցնել համապատասխան տեղեկանք և քվեարկել բացառապես լրացուցիչ ցուցակով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *