«Կոտրված է քվեատուփի կապարակնիքը». Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդները ժամը 12.30–ի դրությամբ

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղ առավոտից հայտնում է ընտրատեղամասերում արձանագրած տարաբնույթ մի շարք ենթադրյալ խատումների մասին։ Կազմակերպության հաղորդմամբ ժամը 12.30–ի դրությամբ՝

12/61 տեղամասում անձը գտնվում էր ՔՊ քարոզարշավի գլխարկով։

23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբ։

7/03 տեղամասում կուտակումներ են, տարածքը փոքր է։

7/02 տեղամասում մեծ կուտակում է։

23/58 տեղամասում, որտեղ զինծառայողներ են քվեարկում, գտնվում են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները՝ չպահպանելով սահմանված 50 մետր հեռավորությունը։

25/08 տեղամասում ընտրողը դուրս է հանում քվեաթերթիկները՝ ցուցադրելով 3 համարը։

8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքը։

Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանն էլ հայտարարել է, որ որոշ տեղամասերում ՔՊ վստահված անձիք գտնվում են քվեախցիկների անմիջական հարևանությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *