ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպաններն այցելել են Հրազդանում ստեղծված արհեստական բանականության գործարան

Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Firebird AI-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ Հրազդան քաղաքում ստեղծված արհեստական բանականության գործարան: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Հայաստանում աննախադեպ դինամիկայով զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված հեռանկարներին:

Ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և երկրի նորարարական ներուժի իրացման գործում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *