
44-օրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրայնացնելու պահանջով զոհված և անհետ կորածների հարազատները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կրկին ԱԺ-ի դիմաց են։ «Մենք նախորդ շաբաթ դիմել էինք խորհրդարանական խմբակցություններին, որպեսզի պաշտոնական պատասխան տան, թե ինչու է Ալեն Սիմոնյանն ինքնուրույն ուղարկել զեկույցը արխիվ և գաղտնիացրել։ Խմբակցությունները պետք է պահանջեն, որ զեկույցը հանրայանացվի, հանրությունը պետք է իմանա պատերազմի մասին ողջ ճշմարտությունը։ Քննել եք, ուրեմն ցույց տվեք»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից, քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը։