«Ակնկալում եմ, որ պառլամենտարիզմն այս գիշեր կվերադառնա ՀՀ խորհրդարան»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Ակնկալում եմ, որ պառլամենտարիզմն այս գիշեր կվերադառնա ՀՀ խորհրդարան»․ Էդմոն Մարուքյան

«Ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, բովանդակությունը, պառլամենտարիզմն այս գիշեր կվերադառնա Հայաստանի խորհրդարան»,- քվեարկությունից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Ակնկալիքներս միայն մեր ուժի հետ չի կապված, կապված է ՀՀ-ում ցնցումներից զերծ հանգիստ, հանդրատ, նորմալ կյանքի վերադարձ։ Բարձր մասնակցությունը, որն այս պահին արձանագրում ենք, նշանակում է, որ քարոզարշավով հաջողվել է ակտիվացնել ժողովրդին, մարդկանց բերել ընտրական տեղամաս։ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այսօր ժողովուրդը որոշելու է՝ ինչպիսի խորհրդարան ենք ունենալու և այդ խորհրդարանն ինչպիսի կառավարություն է ձևավորելու և ՀՀ-ն մարտահրավերներն ինչպես է դիմակայելու»,- հավելել է ԼՀԿ առաջնորդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *