«Միասնության թևեր» ահազանգ է ստացվել, որ 9/16 ընտրատեղամասում (Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց, Գր. Լուսավորիչ 7) այնքան շատ են եղել կուտակումները, որ մարդիկ ստիպված առանց քվեարկության հեռացել են։
«Ակնհայտ է, որ իշխանությունները չեն կազմակերպել ընտրությունների պրոցեսն այնպես, որ անձինք անխոչընդոտ մասնակցեն ընտրություններին։
Կուտակումների մասին ահազանգերը բազմաթիվ են։
Մեր թեժ գծի հեռախոսահամարը՝ 033 200 330»,–ասված է հաղորդագրության մեջ։