Փաշինյանի հայտարարությունները ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու փորձեր են

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը հայտարարում է՝ նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը Փաշինյանի հայտարարությունները ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու փորձեր են։

«Առանց ընտրվելու դատական համակարգին հրահանգավորելուց առաջ դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։ Հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ընտրատեղամասերի է մեկ քառորդի արդյունքները։ Վերջնարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո»,- ասել է Սաղաթելյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *