Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել

ԿԸՀ-ն ավարտել է հերթական խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Հաշվարկվել են բոլոր 2005 ընտրական տեղամասերի արդյունքները:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն ստացել է  727 160 փայն կամ 49.81 տոկոս։

Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է ուղիղ 23,29% (340 062 ձայն)։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 9,94% (145 097 ձայն)։

Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 4.00% (58 368 ձայն)։

Հինգերորդ տեղը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,30% (33 618 ձայն)։

Ըստ այդմ, նվազագույն շեմը հաղթահարում են 4 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ–ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *