ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևի խոսքով՝ Հայաստանում ընտրությունների նախնական արդյունքներն ավելի շատ վկայում են Նիկոլ Փաշինյանի կուսակցության պարտության, քան հաղթանակի մասին․ գրում է ria.ru-ն։
Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողացել ապահովել ձայների 50%-ը հանրապետության խորհրդարանական ընտրություններում։
Սենատորը նաև նշել է, որ Հայաստանում միակուսակցական մեծամասնություն կազմող կաբինետ ձևավորելու համար անհրաժեշտ է ձայների առնվազն 52%-ը։