Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ


Քաղաքականություն


Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հետ են մղել հարձակումը, ասվում է Իսրայելի բանակի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Ազդանշաններ են հնչել Իսրայելի հյուսիսում, հաղորդում է The Times of Israel-ը։ Իրանից հայտարարել են, որ հարձակումը պատասխան է Իսրայելի կողմից Լիբանանի վրա կատարված հարվածներին։

Ավելի վաղ Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին՝ ի պատասխան շիական «Հըզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի հյուսիսային շրջանների հրթիռակոծության: Իրանի իշխանությունները խոստացել էին արձագանքել Լիբանանի վրա Իսրայելի հարվածներին:

Պենտագոնից Axios-ին հայտնել են, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ուժերը պատրաստ են պաշտպանվելու, եթե Իրանը վերսկսի հարձակումները: Իսրայելում հրթիռային հարձակումների պատճառով դպրոցներում դասերը չեղարկվել են, հաղորդում է The Times of Israel-ը։ Արգելվում են 200-ից ավելի մարդկանց հանրային հավաքները դրսում և 500-ից ավելի մարդկանց հավաքները փակ տարածքներում։

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը ի պատասխան իրանական հարձակման հայտարարել է. «Այս գիշեր Թեհրանը պետք է բոցկլտա»:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *