Ինչո՞ւ է ուշանում ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ–ի ասուլիսը

Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից նախօրեին հայտարարել էին, որ այսօր հանձնաժողովը առավոտյան ժամը 10–ին ամփոփելու է խորհրդարանական հերթական ընտրությունների նախնական արդյունքները, սակայն մինչ այս պահը ԿԸՀ–ի խոստացած ամփոփումը չկա։

Փոխարենը ԿԸՀ կայքում հրապարակվել են ընտրությունների արդյունքները բոլոր 2005 ընտրատեղամասերից։

Նշենք, որ ըստ ԿԸՀ ներկայացրած արդյունքների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն  ստացել է  727 160 ձայն կամ 49.81 տոկոս։

Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է ուղիղ 23,29% (340 062 ձայն)։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 9,94% (145 097 ձայն)։

Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 4.00% (58 368 ձայն)։

Հինգերորդ տեղը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,30% (33 618 ձայն)։

Ըստ այդմ, նվազագույն շեմը հաղթահարում են 4 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ–ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *