
«Առաջիկայում մեզ ակտիվ աշխատանք է սպասվում ԵԱՏՄ-ում և մենք այդ աշխատանքը կկատարենք»,- բյուջետային քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Բայց միևնույն ժամանակ կուսումնասիրենք այս ընթացքում տեղի ունեցող գործընթացները և ԵՄ-ի հետ արդեն ունենք պայմանավորվածություն, որ արագ արձագանք կլինի 50 միլիոն եվրոյի աջակցության ձևով և մենք այդ գումարները կօգտագործենք այն դեպքերի համար, երբ կտեսնենք, որ չարդարացված ձևով արտահանման խոչընդոտներ են ստեղծվել, բայց, իհարկե, անկախ ամեն ինչից՝ մեր քաղաքականությունը շարունակվելու է մնալ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը»,- նշել է Փաշինյանը։