Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է


Հայաստան


ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ.Ս.-ն հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):

Քննիչի որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:   

Նշենք, որ խոսքը Հովհաննես Սահակյանի մասին է, որը նշել էր, թե ընտրելու է և ընտանիքի հետ ժամը 7-ին վերադառնա Ռուսաստան, քանի որ վիճակն ընտրությունից հետո կարող է սրվել:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *