
ԱԺ ընտրություններին քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջով ՏԸՀ կարող են դիմել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, վստահված անձը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։ Դիմումները ընդունվում են հունիսի 8-ի ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ հունիսի 9-ին` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն։
Նույն ժամկետներում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել նաև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, վստահված անձի, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ կողմից։
Մենք կապ հաստատեցինք 36 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 30-ի հետ, որոնք նշեցին, որ դեռևս բողոքարկման կամ վերահաշվարկի որևէ դիմում չեն ստացել։ Մյուս 6 ՏԸՀ-ների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ դիմելու է վերահաշվարկի պահանջով: