Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ:
Ինչպես և նախատեսվում էր, նոր համաձայնագիրը կնքվելու է մեկ տարի ժամկետով, իսկ հայ կիսապաշտպանի աշխատավարձը կնվազի: Ըստ առկա տեղեկությունների՝ կողմերը վերջնական համաձայնության են եկել դեռևս երկու շաբաթ առաջ:
Ուշագրավ է, որ նոր պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում Մխիթարյանը որևէ գործակալի չի ներգրավել և ամեն ինչ վարել է անձամբ: Այս փաստը հաստատել է նաև «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն՝ Supernova-ին տված հարցազրույցում.
«Մխիթարյանն անձամբ է վարում բանակցությունները, ոչ մի գործակալ այստեղ ներգրավված չէ: Նա բոլորովին այլ մակարդակի վրա է», — նշել է ակումբի պաշտոնյան: