
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն պարագայում, Նիկոլ Փաշինյան ու Քաղաքացիական պայմանագիր, մի օր պատասխան եք տալու ձեր կատարած էս բոլոր այլանդակությունների ու ինքնաիրավչության համար, մենք էդ օրն անպայման տեսնելու ենք։ Հոգեկան, հոգեբանական ու ֆիզիկական համատարած էս տեռորը, որի մեջ բոլորիս 8 տարի շարունակ պահում եք, ուղղակի չեք մարսելու»։