Իսրայելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով դադարեցրել է Իրանի ուղղությամբ հարվածները։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Channel 12 հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե «Հեզբոլլահը» չդադարեցնի իսրայելական քաղաքների հրետակոծությունը, Իսրայելը թիրախում կպահի Բեյրութի հարավային արվարձանները։
Միևնույն ժամանակ նշվում է, որ առաջիկա օրերին Լիբանանի հարավում իսրայելական ուժերի ռազմական գործողությունները կշարունակվեն նույն ինտենսիվությամբ։